PST (Pulsed Signal Therapy / Իմպուլսային ազդանշանային թերապիա) — կենսատեխնոլոգիական վերականգնման (ռեգեներացիայի) արտոնագրված գերմանական տեխնոլոգիա է:
Սովորական ֆիզիոթերապևտիկ մագնիսաթերապիան օգտագործում է ստանդարտ մագնիսական դաշտ: Այն հիմնականում ուղղված է արյան շրջանառության բարելավմանը, այտուցների վերացմանը և ցավի ժամանակավոր թեթևացմանը, սակայն չի վերականգնում վնասված հյուսվածքը:
Սարքը գեներացնում է տարբեր ինտենսիվության իմպուլսներ, որոնք նման են այն ազդանշաններին, որոնք օրգանական հյուսվածքն արտադրում է բնական ծանրաբեռնվածության ժամանակ։ Ստեղծվում են պայմաններ, որոնք նպաստում են հոդերի հյուսվածքների բնական վերականգնման (ռեգեներացիայի) գործընթացին:
Ազդանշանը «արթնացնում է» աճառային հյուսվածքի բջիջներին (խոնդրոցիտներին) և խթանում կոլագենի ու պրոտեոգլիկանների արտադրությունը:
Վերականգնվում է հոդի ներսում բնական միջավայրը, այտուցը մարում է, շարժունակությունը բարելավվում է առանց վիրահատական միջամտության։ Այս բուժումը նպաստում է հոդի ներսում հեղուկի վերաբաշխմանը՝ վերացնելով խնդրի բուն պատճառը և ի հավելումն ախտանիշների թեթևացման՝ ապահովելով երկարատև բարելավում:
| Բացարձակ անվտանգություն՝ առանց կողմնակի ազդեցությունների Մագնիսաթերապիայի անցկացումը չի առաջացնում կողմնակի ազդեցություններ և անհարմարություն: Քանի որ PST սարքի միջոցով փոխանցվող ազդեցությունն ունի շատ ցածր էներգետիկ միջակայք (ՄՌՏ սարքի էներգիայի ընդամենը մեկ հազարերորդ մասը), պրոցեդուրան չափազանց անվտանգ է։ Ամբողջ աշխարհում բուժում անցած հազարավոր պացիենտների մոտ բացարձակապես չեն գրանցվել որևէ անբարենպաստ արձագանքներ։ Առանց վիրահատության և ներարկումների. Պրոցեդուրան ոչ ինվազիվ է, լիովին բացառում է վարակման կամ հյուսվածքների վնասման ռիսկը։ Առանց ներքին օրգանների ծանրաբեռնվածության. Ի տարբերություն դեղամիջոցների, PST-ն բացասական ազդեցություն չի ունենում լյարդի, երիկամների և ստամոքս-աղիքային տրակտի վրա։ Իդեալական համատեղելիություն. Մեթոդը հիանալի կերպով համատեղվում է ԲՖԿ-ի (ԼՖԿ), PRP-թերապիայի և մերսման հետ՝ ուժեղացնելով դրանց ազդեցությունը։ |
| | Վերականգնեք շարժման ազատությունը առանց ցավի կամ վիրահատության Նախնական խորհրդատվություն նշանակեք Արթրոմեդ մասնագետի հետ՝ անհատականացված PST բուժման պլան մշակելու համար։ Տրամադրելով տեղեկատվություն Ձեր մասին՝ Դուք համաձայնում եք Ձեր անձնական տվյալների մշակմանը մեր Գաղտնիության քաղաքականության համաձայն։ Դուք կարող եք չեղարկել այս համաձայնությունը ցանկացած պահի։ |